ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Ռուսաստանի նախագահը և Հնդկաստանի վարչապետը

Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Ռուսաստանի նախագահը և Հնդկաստանի վարչապետը
02.06.2017 | 10:06

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է միջոցառման պատվավոր հյուրի կարգավիճակով ժամանած Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:


Պուտինը եռօրյա խորհրդաժողովի ընթացքում հանդիպելու է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի, Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Վաղը Ռուսաստանի նախագահը ելույթ կունենա համաժողովում:

Դիտվել է՝ 1043

Մեկնաբանություններ